Սահակաշվիլի. Ռուսաստանի հետ հարաբերությունները կվերականգնվեն հենց որ նա ճանաչի Վրաստանի սահմանները

Սահակաշվիլի. Ռուսաստանի հետ հարաբերությունները կվերականգնվեն հենց որ նա ճանաչի Վրաստանի սահմանները

PanARMENIAN.Net - Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին Ռուսաստանի հետ հարաբերությունների վերականգնման գլխավոր պայման է անվանում ռուսական զորքերի դուրսբերումը վրացական տարածքներից և Ռուսաստանի կողմից Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի անկախության ճանաչումը չեղյալ հայտարարելը:

«ՌԴ հետ դիվանագիտական հարաբերությունները ինքնաբերաբար խզվեցին 2008թ. հայտնի իրադարձություններից հետո: Դրանք ինքնաբերաբար կվերականգնվեն այն բանից հետո, երբ Ռուսաստանը ճանաչի մեր ինքնուրույնությունը և միասնական Վրաստանի սահմանները»,- Վազիանիում գտնվող ռազմակայանում հայտնել է Սահակաշվիլին լրագրողներին:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---