ՎՅԱՉԵՍԼԱՎ ՏՐՈՒԲՆԻԿՈՎԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ «ՅՈՒՐԱՏԵՍԱԿ ԵՎ ՆՈՐ ՏԵՍԱՆԿՅՈՒՆՆԵՐԻՑ» ՆԱՅԵԼ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴՐԻՆ

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանը հարկավոր է նայել յուրատեսակ, նոր տեսանկյուններից` չամփոփվելով վաղուց ի վեր սովորություն դարձածի մեջ: Նման կարծիք է հայտնել Ռուսաստանի արտաքին գործերի առաջին փոխնախարար, ԵԱՀԿ Մինսկի խորհրդաժողովի համանախագահ Վյաչեսլավ Տրուբնիկովը: Նրա խոսքերով` ներկայիս դարը` 100 տարի առաջ անսասան թվացող շատ խնդիրներին նորովի նայելու դարը, կասկածի տակ է առնում հին մոտեցումները: Որպես օրինակ Վ.Տրուբնիկովը բերել է Արեւելյան Թիմորի օրինակը: «Դուք գիտեք, որ Արեւելյան Թիմորը պայքարում էր իր անկախության համար, եւ վերջապես անկախացավ: Եվ, ի միջիայլոց, այդ անկախությունը միջազգայնորեն ճանաչված է»,- ասել է ռուս դիվանագետը` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի Մոսկվա կատարած այցի նախօրեին ադրբեջանական լրագրողներին եւ ռուսաստանյան «Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում:
 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---