Դավիթ Նալբանդյանը BNP Paribas Open մրցաշարի wild card է ստացել

Դավիթ Նալբանդյանը BNP Paribas Open մրցաշարի wild card է ստացել

PanARMENIAN.Net - Մարտի 8-18 Ինդիան Ուելսում կայանալիք BNP Paribas Open առաջնության կազմակերպիչները հրապարակել են թենիսիստների ցուցակը, ովքեր առաջնության հիմնական ցանցի wild card կստանան: Այդ մարզիկների թվում է նաև արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը: Տղամարդկանց մենախաղերի մրցաշարում wild card են ստացել նաև ամերիկացի Սեմ Քուերրին, Ջեք Սոքը, Դենիս Կուդլան, Ռոբբի Ջինեպրին, հաղորդում է gotennis.ru-ն:

Կանանցից հրավեր են ստացել ամերիկուհիներ Իրինա Ֆալքոնին, Սլոուն Սթիվենսը, Ջեյմի Հեմփթոնը, Կոկո Վանդևեգեն, Լորին Դևիսը, Ջիլլ Քրեյբասը, լեհուհի Ուրսուլա Ռադվանսկան և Սանիա Միրզան Հնդկաստանից:

Առաջնության մրցանակային ֆոնդը կազմում է 5,5 մլն դոլար:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---