ART EXPO 2012. Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը ներկայացրեց 8 կրթական ծրագիր 4 մարտի 2012 - 15:49 AMT PanARMENIAN.Net - Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ «Երաժշտական սրահ-անակնկալ», «Համաշխարհային գոհարների ցուցադրումը Խաչատրյանի տուն-թանգարանում», «Լսենք դասական» և այլ խորագրերով ծրագրերն արդեն ավանդական են դարձել թանգարանում և այս տարի էլ կշարունակվեն: Հենց շնորհանդեսի ժամանակ Երևանի թիվ 99 դպրոցի երեխաները ներգրավվեցին «Ես դիրիժոր եմ» ծրագրին: «Մենք խաղերի միջոցով փորձում ենք երեխաներին ներգրավել դեպի արվեստի աշխարհ, մասնավորապես երաժշտական, քանի որ այն երեխաների համար ամենամատչելի բնագավառն է արվեստում: Եթե այս տարիքից ճիշտ ես դաստիարակում երեխաներին, նրանք արագ արձագանքում են և հետաքրքիր գաղափարներ են տալիս մեզ», ասաց Գրիգորյանը: Տնօրենի խոսքով, չնայած դժվարություններին, թանգարանը կրթական ծրագրերն իրականացնում է նաև մարզային դպրոցների աշակերտների համար, քանի որ մարզերի երեխաները նույնպես դրանց կարիքն ունեն: ART EXPO 2012-ը բացվել է մարտի 2-ին և տևելու է 3 օր: Այս տարի ավանդական տաղավարներին փոխարինել են 44 թեմատիկ գոտիները: Բացի դրանից, այն աչքի է ընկնում բազմաթիվ շնորհանդեսներով: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳ փոխնախարար․ ԵՄ վիզաների ազատականացման հարցով դրական տեղաշարժ կլինի Նա հավելել է, որ Եվրամիության հետ իրավապայմանագրային դաշտը ընդլայնվում է ԱԳՆ–ի մոտ բողոքի ակցիայի մասնակիցներից 5–ի նկատմամբ քրհետապնդում է հարուցվել Նշվում է, որ պարզվել են մի շարք հանգամանքներ Փաշինյանն ու Ֆինլանդիայի նախագահը կարևորել են տնտեսական փոխգործակցության ընդլայնման քայլերը Նրանք անդրադարձ են կատարել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության խորացմանը Ֆասթ Բանկի թվային բանկինգի տնօրենը՝ բանկ-տեխնոլոգիաներ կապի և զարգացման հեռանկարների մասին Նա խոսել է բանկի, նորագույն տեխնոլոգիաների և հաճախորդների միջև կապի մասին |