Լիբիայում երկու բրիտանացի լրագրողներին մեղադրել են լրտեսության մեջ

PanARMENIAN.Net - Լիբիայում ձերբակալված երկու բրիտանացի լրագրողներին՝ Նիկոլաս Դևիսին և Գարետ Մոնտգոմերի-Ջոնսոնին, կասկածում են լրտեսության մեջ, հաղորդում է Reuters-ը: Մարտի 4-ին Տրիպոլիում նման հայտարարություն է արել Ֆարաջ ալ Սուելխին՝ զինված ստորաբաժանման հրամանատարը, որը փետրվարի վերջից պահում է լրագրողներին:

Ֆարաջ ալ Սուելխին հայտարարել է, որ իրանական Press TV հեռուստաալիքում աշխատող բրիտանացի լրագրողները չունեն Լիբիա մուտք գործելու վիզա, միաժամանակ լրագրողների մոտ հայտնաբերվել են իսրայելական բանակի համազգեստ, պաշտոնական լիբիական փաստաթղթեր, ինչպես նաև տեսագրություններ, որոնց վրա նրա սովորում են կրակել ատրճանակներից:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---