Հենրիխ Մխիթարյանի գոլը «Շախտյորին» «Դնեպրի» հետ խաղում ոչ ոքի բերեց (Վիդեո)![]() 5 մարտի 2012 - 11:06 AMT PanARMENIAN.Net - Ուկրաինայի առաջնության 21-րդ տուրում Դոնեցկի «Շախտյորը» «Դոնբասս Արենայում» ընդունել է «Դնեպրին»: Առաջինը հաշիվը բացեցին հյուրերը, սակայն 40-րդ րոպեին Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հավասարեցրեց հաշիվը: Թիմի գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն ասել է, որ իր ֆուտբոլիստները շատ վատ խաղացին: «Ֆիզիկապես լավ տեսք և բացարձակ առավելություն ունեին: Ազդեցության տեսանկյունից` հակառակորդին էին թելադրում իրենց կանոնները: Այս ամենի հետ մեկտեղ, սխալ էին կազմակերպում գրոհները: Զգացվում էր, որ շտապում էինք արագորեն դրական արդյունքի հասնել, ինչը մեծաքանակ սխալների պատճառ դարձավ»,-Լուչեսկուի խոսքը հայտնում է թիմի պաշտոնական կայքը: «Շախտյորը» հավաքել է 52 միավոր և մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը: Առաջնության առաջատարն է «Դինամոն»` 55 միավորով: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |