Ֆինլանդիայում կբացեն զվարճանքների և հանգստի Angry Birds Land զբոսայգին

Ֆինլանդիայում կբացեն զվարճանքների և հանգստի Angry Birds Land զբոսայգին

PanARMENIAN.Net - Ֆինլանդիայում բացվում է Angry Birds խաղի թեմատիկայով հանգստի և զվարճանքների զբոսյագի: Այն կոչվելու է Angry Birds Land և Särkänniemi Adventure Park-ի հետ մեկտեղ լինելու է այդ թեմայով առաջին պարկը, որի նպատակն է «մոտիվացնել խաղի երկրպագուներին, որպեսզի նրանք իրենց ազատ ժամանակն անցկացնեն բացօդյա խաղերի և զվարճանքների վրա»:

Այս մասին հայտնել է Հարրի Կոպոնենը` Rovio ընկերության լիցենզավորման և մարքեթինգի բաժնի գործադիր փոխտնօրենը: Ընկերությունը մշակում է խաղը:

Նա խոստացել է, որ մյուս մանրամասները կբացահայտվեն և հասանելի կդառնան տարվա ընթացքում, գրում է appleinsider.ru-ն:

Վերջին 2 տարիների ընթացքում ընկերությունը Angry Birds բրենդի հաշվին աշխատել է ավելի քան 100 մլն դոլար:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---