Արթուր Դ.-ն որսորդական հրացանից կրակել է եղբոր մեքենայի ու տան պատուհանի վրա

Արթուր Դ.-ն որսորդական հրացանից կրակել է եղբոր մեքենայի ու տան պատուհանի վրա

PanARMENIAN.Net - Մարտի 3-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 17.00-ի սահմաններում 1975 թ. ծնված Արթուր Դ.-ն որսորդական հրացանից կրակել է եղբոր` Ռաֆիկ Դ.-ին պատկանող «Գրանդ Չերոկի» մակնիշի ավտոմեքենայի վրա, որից հետո երկու անգամ կրակել է նույն եղբորը պատկանող` Ջուղայի փողոցում գտնվող բնակարանի պատուհանին, այնուհետև «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայով հեռացել է:

Դեպքի վայրի զննությամբ՝ բնակարանի հյուրասենյակի պատուհանի հատվածում, հայտնաբերվել են անցքեր, իսկ մետաղյա ճաղավանդակին՝ վնասվածք: Ոստիկանության ծառայողների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ մարտի 4-ին ժամը 15.00-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն է ներկայացել Արթուր Դ.-ն և խոստովանել հանցանքը:

Նա իրեն պատկանող «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի սրահից ներկայացրել է հանցագործության գործիք «ՄՌ-27Մ» տիպի որսորդական հրացանը, որն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Նոր Նորքի բաժին:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---