ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ-Ն ՉԻ ԿԻՍՈՒՄ «ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ» ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐԻ ՇՈՒՐՋ

PanARMENIAN.Net - Հայաստանի ԱԳՆ-ն համաձայն չէ ՀՅ Դաշնակցության արտաքին քաղաքական որոշ դրույթների հետ, որոնք օրերս արտահայտվել են կուսակցության 29-րդ համագումարում: ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Համլետ Գասպարյանի խոսքերով, թեեւ ՀՅԴ-ն Հայաստանում իշխող կոալիցիայի մի մասն է կազմում, նրա դիրքորոշումները չեն արտահայոտւմ պետական արտաքին քաղաքականությունը: «Դա բացառապես տվյալ կուսակցության դիրքորոշումն է, որը վաղուց է հայտնի»,- ասել է նա: Հիշեցնենք, որ ներկայացնելով համագումարում կուսակցության դիրքորոշումը արտաքին քաղաքականության վերաբերյալ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանը, մասնավորապես, հայտարարել է, որ հայ-թուրքական սահմանի բացման հարցը չի կարող քննարկվել, մինչեւ որ Թուրքիան չճանաչի Հայոց ցեղասպանության փաստը: Բացի այդ, ՀՅԴ-ն գտնում է, որ Վրաստանի հայաբնակ Ջավախքի շրջանի կողմից ինքնավարության պահանջը «պետք է ստանա ողջ հայ ժողովրդի աջակցությունը»:
 Ուշագրավ
---