2012թ մայիսին «HSBC Բանկ Հայաստանը» կբացի ստսուս-գրասենյակ մայրաքաղաքի փոքր կենտրոնում

2012թ մայիսին «HSBC Բանկ Հայաստանը» կբացի ստսուս-գրասենյակ մայրաքաղաքի փոքր կենտրոնում

PanARMENIAN.Net - 2012թ մայիսին «HSBC Բանկ Հայաստանը» կբացի ստսուս-գրասենյակ մայրաքաղաքի փոքր կենտրոնում: Այս մասին մարտի 5-ին կայացած մամուլի ասուլիսին հայտարարել է բանկի գլխավոր գործադիր տնօրեն Աստրիդ Քլիֆֆորդը:

«Դա կլինի առանձին գրասենյակ, առավել արժեքավոր հաճախորդների համար»,-ասել է նա:

Կապված հաճախորդների բազայի ընդլայնման և ծառայությունների որակի բարձրացման հետ մեկտեղ, բանկը կդիտարկի ևս մեկ նոր գրասենյակի բացումը 2012թ երկրորդ կեսին:

Ինչ վերաբերում է հանրապետության մարզերում բանկի ներկայությանը, ապա այստեղ «HSBC Բանկ Հայաստանը» անընդհատ հետազոտություններ է իրականացնում, և, հնարավոր է, 2013թ մասնաճյուղ բացի: Սակայն դա մեծ մասամբ կախված կլինի այս կամ այն մարզի զարգացվածության մակարդակից:

Բանկի ծրագրերում է առաջիկա երկու շաբաթների ընթացքում վարկային պլաստիկ քարտերի ապահովագրական ծառայության ներմուծում, խուսափելու համար անօրինական գործարքներից, հատկապես արտասահմանում, որտեղ դրանց քանակը վերջին շրջանում ավելացել է:

4  05.03.12 - Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստանը ամփոփեց 2011 թվականի ֆինանսական արդյունքները
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---