Վրաստանում Հայաստանի դեսպանատունը կազմակերպել է համերգ` «Ռոքն ընդդեմ բռնության»![]() 5 մարտի 2012 - 14:02 AMT PanARMENIAN.Net - Մարտի 2-ին Վրաստանում ՀՀ դեսպանությունը կազմակերպել էր համերգ «Ռոքն ընդդեմ բռնության» խորագրով: Ինչպես հայտնում ՀՀ ԱԳՆ, միջոցառմանը հրավիրված են եղել դիվանագիտական համայնքի ներկայացուցիչներ, Վրաստանի մշակութային և հասարակական գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ: Համերգին բացման խոսքով հանդես է եկել Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը: Դեսպանն իր խոսքում, դատապարտելով բռնություն և ագրեսիա պարունակող բոլոր երևույթները, մասնավորապես, նշել է. «Մենք այս օրերին հիշում ենք ցավալի իրադարձությունները, որոնք կատարվեցին նախորդ դարավերջին, սովետական կայսրության փլուզման նախաշեմին և դրանից հետո: Մասնավորապես, այն ողբերգությունները, որոնք տեղի ունեցան Սումգայիթում, Բաքվում, ղարաբաղյան պատերազմի ընթացքում»: ՀՀ դեսպանն իր խոսքի վերջում, արձանագրելով հակամարտությունների խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը` հույս է հայտնել, որ Հարավային Կովկասի ժողովուրդներին կհաջողվի ստեղծել խաղաղ և բարգավաճող տարածաշրջան: Միջոցառման ավարտին համերգի մասնակիցները համերաշխության օդապարիկներ են արձակել գիշերային Թբիլիսիի երկնքում: Համերգի ընթացքում դեսպան Հովհաննես Մանուկյանը հարցազրույց է տվել Վրաստանի ռուսալեզու «Պիկ» հեռուստաընկերությանը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |