Հաշվում են ՀՀԿ-ի կողմնակիցներին. Ինչո՞ւ

Հաշվում են ՀՀԿ-ի կողմնակիցներին. Ինչո՞ւ

PanARMENIAN.Net - Վերջին ժամանակերս ամենուր խոսում են ընտություններից՝ հասարակական տրանսպորտում, համալսարաններում, աշխատանքի վայրում, դպրոցներում ու, որքան էլ որ տարօրինակ թվա, մանկապարտեզներում: Ո՞ւմ ընտրել, ո՞ւմ վստահել կամ չվստահել, ո՞ւմ հավատալ և այլն, և այլն…

Ու մինչ մեզանից շատերը մտածում են, «քցում-բռնում», փորձում հասկանալ՝ ընդհանրապես արժե ընտրություններին մասնակցել, թե ոչ, իշխող Հարնապետականն կուսակցությունը սկսել է «բռնի» կերպով համալրել իր համախոհների բանակը նույն դպրոցների ու մանկապարտեզների հաշվին: Եվ տարօրինակն այն է, որ ոչ մի տեղ (համենայն դեպս, մեզ հայտնի ոչ մի կոնկրետ դեպքում) հարց չի գնում բուն «ընտրել-չընտրելու» մասին, այլ՝ համախոհ լինելու:

Ուսուցիչներ ու դաստիարակները երեխաների ծնողներից հետաքրքրվում են՝ ում են ընտրելու, և հորդորում պատասխանել՝ ՀՀԿ-ին, իսկ թե վերջին հաշվով ում կընտրեն, էական չէ: PanARMENIAN.Net ն արդեն ներկայացրել է Երևանի մանկապարտեզներից մեկում՝ թիվ 49-ում տիրող իրավիճակի մասին, որտեղ երեխաների ծնողներին դաստիարակն ասել էր, որ «եթե ձեր երեխան հաճախում է մեր մանկապարտեզ, ուրեմն պետք է ՀՀԿ-ին ընտրեք»: Հետաքրքիրն այն է, որ դաստիարակը նաև մանրամասնել էր. «Եթե ձեր տուն գան, պետք է ասեք, որ Հանրապետականին եք ընտրելու»:

Օրերս էլ մամուլում հայտնվեց տեղեկատվություն Երևանի թիվ 155 դպրոցում տիրող նույնանման իրավիճակի մասին, որտեղ ծնողին ասել էին. « Հանրապետականի կողմնակիցներին ենք ուղղակի հաշվում, թե չէ ընտրություններին Դուք ում ուզում եք` ընտրելու եք, մենք ուղղակի կողմնակիցներին ենք հաշվառում»: Մեկ այլ դեպք էլ գրանցվել էր Ավանի դպրոցներից մեկում, որտեղ ծնողկոմիտեների ղեկավարներին դասղեկները խնդրել էին պարզել ՀՀԿ կողմակից ծնողների թիվը:

Ի՞նչ է ստացվում. Էական չէ մայիսի 6-ին ձեր ձայնը ում կտաք, կարևորը հարցումների ժամանակ Ձեր ընտրությունը կանգ առնի ՀՀԿ-ի վրա:

Քրիստինե Քյուրքլյան / PanARMENIAN News
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---