Հովհաննես Սահակյան. Մեծամասնական ընտրատարածքներում ՀՀԿ կաջակցի իր բոլոր գործարար պատգամավորներին

Հովհաննես Սահակյան. Մեծամասնական ընտրատարածքներում ՀՀԿ կաջակցի իր բոլոր գործարար պատգամավորներին

PanARMENIAN.Net - Իշխող ՀՀԿ կաջակցի իր այն գործարար պատգամավորներին, ովքեր դարձյալ կառաջադրվեն ըստ մեծամասնական ընտրատարածքների: Այս մասին լրագրողներին հայտնել է հանրապետական պատգամավոր Հովհաննես Սահակյանը: «Պարզ է, որ ՀՀԿ կաջակցի նրանց: Եվ այս առնչությամբ կուսակցությունը որոշում կկայացնի այդ մասին»,-ընդգծել է նա: Ընդ որում, Սահակյանը հիշեցրել է օրենքի պահանջները, որ գործարար պատգամավորները պատգամավորության շրջանում իրենց բիզնեսը պետք է հանձնեն վստահված անձի: Նա նաև ընդգծել է, որ «մեզ համար ինքնանպատակ չէ մեծամասնական թեկնածուների առաջադրումը»:

Սահակյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ ՀՀԿ ղեկավարությունը խոստացել է չներառել իր ցուցակում թեկնածուների, նկատելով, որ մեծամասնական ընտրակարգով առաջադրումը ՀՀ քաղաքացու սահմանադրական իրավունքն է:

ՀՀ Ազգային ժողովը բաղկացած է 131 պատգամավորներից, որոնցից 41 ընտրվում է մեծամասնական, 90-ը` համամասնական ընտրահամակարգով:

3  05.03.12 - ՀՀԿ անդամ Հովհաննես Սահակյանի ասուլիսը
 Ուշագրավ
---