Վարդան Մինասյան. Հայաստանի հավաքականում մրցակցությունը շատ է մեծացել![]() ![]() PanARMENIAN.Net - «Կիպրոսյան խաղերի հիմնական նպատակը մեր ռեզերվը ստուգելն էր և տեսնել` պատրաստ են նրանք համալրելու հավաքականը: Շատ կարևոր էր նաև գործի մեջ տեսնել այն խաղացողներին, որոնք անցած տարի շատ չեն խաղացել: Նախապատվությունը Կանադայի հետ հանդիպմանն էինք տվել, որովհետև այն վարկանշային էր, բացի այդ, ընկերական խաղերից առաջ հիմնական խաղացողները ուշ էին ժամանել և մեկ օր էլ տվեցինք նրանց հանգստանալու համար»,- մարտի 5-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը մեկնաբանելով հավաքականի վերջին երկու հանդիպումները: Կանադայի դեմ խաղում իր նորամուտը նշեց և իր հաշվին գոլ գրանցեց Արազ Օսբիլիսը: Մինասյանի կարծիքով, նա շատ հեշտ հարմարվեց թիմին. «Արազը շատ օգուտ է տալու մեր հավաքականին, նրա պոտենցիալը ավելի մեծ է, և Կանադայի դեմ խաղում նա ամբողջ ուժով չի խաղացել»,-ասել է նա: Փետրվարյան հավաքին հրավիրված էր նաև Նորայր Մամեդովը, սակայն նա չմիացավ թիմին: Մարզչի հավաստմամբ, նա շատ ուրախ էր հավաքական հրավիրվելու համար, բայց նոր էր ապաքինվել վնասվածքից և ցանկություն ուներ խաղալ իր ակումբում: «Հավաքականում մրցակցությունը ավելի է մեծացել: Թիմում մնում է միայն դարպասապահի խնդիրը: Առաջիկայում մենք երեք ընկերական խաղ ունենք դեռ, և շատ դարպասապահներ կան, որոնց փորձելու ենք: ԱԱ ընտրական մրցաշարի առաջին խաղում Ռոման Բերեզովսկին բացակայելու է, և ով օպտիմալ վիճակում կլինի, նա էլ այդ խաղում հանդես կգա»,- ընդգծել է մարզիչը: Մարզչի խոսքով, կիպրոսյան հավաքը շատ հարցերի պատասխան տվեց: Մյուս անգամ թիմը հավաքվելու է մայիսին, և հավաքը հիմնականում տակտիկական ուղվածություն է ունենալու: Մայիսի 31-ին Հայաստանի հավաքականը մրցելու է Հունաստանի ընտրանու հետ, մեկ խանդիպում էլ, ամենայն հավանականությամբ, կլինի հունիսի 5-ին, սակայն մրցակիցը առայժմ հայտնի չէ: Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի մեկնարկից առաջ վերջին հանդիպումը Վարդան Մինասյանի սաները կանցկացնեն Բելոռուսի հավաքականի դեմ: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |