Դավիթ Բաբայան. Ադրբեջանցիներն Արցախ չեն այցելել![]() ![]() PanARMENIAN.Net - Ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած այն տեղեկատվությունը, թե միլի մեջլիսի անդամները, լրագրողները, Խորհրդարանական լրագրողների միության նախաձեռնությամբ, «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք» ՀԿ-ի աջակցությամբ այցելել են Արցախ, չի համապատասխանում իրականությանը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվական գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը: Ըստ նրա, դա ընդամենը ադրբեջանցիների հերթական սադրանքն է: «Մենք դեմ չենք, որ տարբեր երկրների, այդ թվում Ադրբեջանի ներկայացուցիչները այցելեն Լեռնային Ղարաբաղ, բայց դրա համար պայմանավորվածություն է պետք երկրի իշխանությունների հետ»,-ասել է նա: Անդրադառնալով «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք» ՀԿ-ի գործունեությանը՝ Դավիթ Բաբայանն ասել է, որ դա անհասկանալի կազմակերպություն է, որը Ադրբեջանի իշխանությունների կողմից օգտագործվում է քաղաքական նպատակներով: «Այդ կազմակերպությունը չի կարող լուծել Լեռնային Ղարաբաղ այցելության հարցեր»,-ասել է Բաբայանը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |