Հյուսիսային Կորեան միջուկային փորձարկումներ է անցկացրել Իրանի համար

Հյուսիսային Կորեան միջուկային փորձարկումներ է անցկացրել Իրանի համար

PanARMENIAN.Net - Հյուսիսային Կորեան երկու միջուկային փորձարկումներ է անցկացրել, ընդ որում դրանցից առնվազն մեկը՝ Իրանի համար: Այդ մասին մարտի 5-ին Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի և ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հանդիպումից մի քանի ժամ առաջ հաղորդել է գերմանական «Die Welt» թերթը:

Եթե այդ հաղորդագրությունը համապատասխանում է իրականությանը, դա նշանակում է, որ Իրանի ռազմական միջուկային ծրագիրն ավելի արագ է զարգանում, քան ընդունված է համարել:

Նախկինում ԿԺԴՀ-ի հասցեին մեղադրանքներ են առաջադրվել, կապված նրա հետ, որ նա ատոմային ոլորտում օգնում է այլ երկրներին:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---