Ժնևում կցուցադրեն Hawk ռոդստերը՝ ստեղծված Mercedes SLS AMG հիմքի վրա

Ժնևում կցուցադրեն Hawk ռոդստերը՝ ստեղծված Mercedes SLS AMG հիմքի վրա

PanARMENIAN.Net - Ժնևի ավտոսալոնում գերմանական Hamann թյունինգ-ատելյեն կներկայացնի Hawk ռոդստերը՝ ստեղծված Mercedes-Benz SLS AMG հիմքի վրա, գրում է autonews.ru-ն:

Ընկերությունն առաջին անգամ չէ, որ աշխատում է Mercedes-Benz-ի այդ մոդելի հետ: Մեկ տարի առաջ նա ներկայացրել է Hawk կուպեն SLS AMG հիմքի վրա:

Hawk –ն ունի ձևափոխված բամպեր, կարբոնային թափք, աերոդինամիկ ծածկոց, ետևի դիֆուզեր:

Նրա թափքի տակ տեղադրված է 6,3 լիտրանոց V8 շարժիչը հսկողության նոր էլեկտրոնային համակարգով: Նրա հզորությունը կազմում է 628 ձիաուժ: Hawk-ը 3,6 վայրկյանում կարող է զրոյից մինչև 100 կմ/ժ արագություն բացել: Իսկ նրա առավելագույն արագությունը կազմում է 320 կմ/ժ:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---