Վարդան Մինասյանը ընկերական խաղերում կարևորում է փորձարկումները

Վարդան Մինասյանը ընկերական խաղերում կարևորում է փորձարկումները

PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը ընդգծել է, որ այդքան էլ չի կարևորում ՖԻՖԱ-ի վարկանշային աղյուսակում Հայաստանի հավաքականի զբաղեցրած դիրքը: «Սա ավելի շատ կարևորվում է այն ժամանակ, երբ պետք է տեղի ունենա աշխարհի կամ Եվրոպայի առաջնության վիճակահանություն: Իսկ ընկերական խաղերում ես կարևորում եմ փորձարկումները, այլ ոչ թե արդյունքը»,- նշել է մարզիչը:

Ոչ պաշտոնական տվյալների համաձայն, մարտ ամսվա ՖԻՖԱ-ի վարկանշային աղյուսակում Հայաստանի հավաքականը կնահանջի 3 հորիզոնականով և կզբաղեցնի 44-րդ տեղը:

ՖԻՖԱ-ն պաշտոնական աղյուսակը կներկայացնի մարտի 7-ին:

3  05.03.12 - Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի մամուլի ասուլիսը
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---