Պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի 53-ամյակին նվիրված միջոցառում 5 մարտի 2012 - 16:29 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ, պաշտպանության նախարար, Հանրապետական կուսակցության նախագահ Վազգեն Սարգսյանի ծննդյան 53-րդ տարեդարձի կապակցությամբ Հայաստանի պաշտպանության նախարարության վարչական համալիրում մարտի 5-ին տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում, որին մասնակցել են Սպարապետի հարազատները, մարտական ընկերները, զինծառայողներ, Վազգան Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտներ: Միջոցառման ժամանակ ելույթով հանդես է եկել Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, որը նշել է Վազգեն Սարգսյանի ավանդը հայկական բանակի ձևավորման մեջ: «Վազգեն Սարգսյանը կամավորականների համար Սպարապետ եղավ, իսկ բանակի համար դարձավ պաշտպանության նախարար: Բայց նա միայն նախարար չէր, այլ մեր ավագ ընկերը, ավագ եղբայրը, դժվարին պահերին մեր ամենահուսալի և վստահելի աջակիցն ու հենարանը… Մեր զոհված ընկերները մեզ զրկել են սխալվելու իրավունքից: Դա նշանակում է, որ եկել է պահը ևս մեկ անգամ մեր անցած ճանապարհը քայլ առ քայլ վերաիմաստավորելու և մեր ամենօրյա գործունեության մեջ քար առ քար իրար վրա դնելով Սպարապետի հպարտության առարկան` բանակի մարտունակությունը ամրապնդելու և բազմապատկելու»,- նշել է նա: Վազգեն Սարգսյանի մայրը` Գրետա Սարգսյանը, իր խոսքում նշել է, որ ուրախ է հայոց կանոնավոր բանակի հաջողություններով, և պետք է ամեն ինչ անել, որպեսզի ժողովուրդը միայն հպարտությամբ վերաբերի իր զավակին` ազգային բանակին: Ի նշան երախտիքի` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Վազգեն Սարգսյանի հորը` Զավեն Սարգսյանին, պարգևատրել է «Վազգեն Սարգսյան» գերատեսչական մեդալով, հաղորդում է ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը:
Ուշագրավ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում Ամենաընթերցվողը բաժնում | Fastex-ի աջակցությամբ Երևանում կայացել է One Run – First Run միջազգային խոշորագույն կիսամարաթոնը Կիսամարաթոնին մասնակցել է ավելի քան 1000 մարդ ՀՀ-ն հրաժարվել է 2027–ին ընդունել ԱՊՀ խաղերը ծանրաբեռնվածության պատճառով Հայաստանը պատրաստակամ է քննարկելու ԱՊՀ 2029-ի խաղերն ընդունելու հնարավորությունը Փաշինյանը չի մեկնել Աշխաբադ՝ մասնակցելու ԱՊՀ երկրների վարչապետերի հանդիպմանը ՀՀ–ն ներկայացնում էր ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը Reuters. Պուտինը համաձայն է բանակցել հրադադարի մասին, բայցև պատրաստ է շարունակել պատերազմը Պուտինը պատրաստ է հրադադարի, եթե ամրագրվի առկա առաջնագիծը |