Երևանում մարտի 6-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ

Երևանում մարտի  6-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ

PanARMENIAN.Net - Մարտի 6-9-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, միայն 6-ի երեկոյան ժամերին և 8-ի գիշերը հյուսիսային առանձին շրջաններում հնարավոր են թույլ տեղումներ: Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ մարտի 10-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյուն, հովտային շրջաններում` թաց ձյուն և ձնախառն անձրև: Քամին հյուսիս-արևմտյան 3-8 մ/վրկ, 10-ին առանձին վայրերում ուժգնացում 18-23 մ/վրկ, լեռնային շրջաններում և լեռնանցքներում սպասվում է բուք, ճանապարհներին` մերկասառույց: Օդի ջերմաստիճանը 6-ի գիշերը կնվազի 3-5, 7-9-ը աստիճանաբար կբարձրանա 5-7, 10-ի գիշերը ևս 3-5 աստիճանով: 10-ի ցերեկը ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով: Երևանում մարտի 6-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 10-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---