Երևանում Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնում բացվել է ապագա հայ նկարիչների դարբնոցը

PanARMENIAN.Net - Մարտի 2-ին Ռուսհամագործակցության ներկայացուցչության Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնում կայացել է կենտրոնի կերպարվեստի ստուդիայի բացումը:

Երեխաներին և նրանց ծնողներին ողջունել է Ռուսհամագործակցության ներկայացուցչության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովը:

«Կերպարվեստ» ծրագիրը վարում է նկարիչ, դիզայներ-ճարտարապետ Դարյա Բոչկովսկայան:

Կերպարվեստի ստուդիա են հրավիրվում 5 տ և ավագ երեխաներ, աշակերտներ, ուսանողներ:

«Կերպարվեստ» ծրագիրը ներառում է գեղանկարչություն, գրաֆիկա, քանդակագործություն, դեկորատիվ արվեստ, ճարտարապետություն, դիզայն:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---