Իրանը կարող է կրճատել նավթի առաքումը Նիդեռլանդներ, Չեխիա և Բելգիա

Իրանը կարող է կրճատել նավթի առաքումը Նիդեռլանդներ, Չեխիա և Բելգիա

PanARMENIAN.Net - Իրանը, հնարավոր է, կրճատի նավթի մատակարարումը Նիդեռլանդներ, Չեխիա և Բելգիա, երկուշաբթի օրը հաղորդել է Ազգային իրանական նավթային ընկերության ղեկավար տնօրեն Ահմադ Գալեբանին, հաղորդում է Mehr-ը:

Իրանի նավթի նախարարությունը նախազգուշացրել է որոշ եվրոպական երկրների` ներառյալ Իտալիային, Պորտուգալիային, Նիդեռլանդներին, Գերմանիային, Հունաստանին, Իսպանիային, Բելգիային և Չեխիային, որ իրանական նավթի գնման նոր պայմաններ է դնում:

Իրանի գլխավոր պայմանն այն է, որ նավթի գնման գործարքները պետք է կնքվեն 3-5 տարով, և վճարումները պետք է ժամանակին կատարվեն:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---