«Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ-ն ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի անդամ է դարձել![]() 5 մարտի 2012 - 17:48 AMT PanARMENIAN.Net - Մարտի 5-ից «Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ-ն գրանցվել է որպես ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի անդամ: Ինչպես հաղորդում է բորսայի մամլո ծառայությունը, «Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ-ն 2009թ.-ից մասնակցում էր Բորսայի արտարժույթի հարթակում, իսկ 2010թ.-ից նաև վարկային ռեսուրսների հարթակում: «Այսուհետ ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔԱ Արմենիա-ի անդամի կարգավիճակում «Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ-ն կմասնակցի բորսայական առևտրին` բոլոր շուկաներում և հարթակներում»,- նշվում է հաղորդագրության մեջ: «Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ-ն հանդիսանում է «ԻԹԲ» Միջազգային Առևտրային Բանկ» ՓԲԸ իրավահաջորդը: Բանկն իր գործունեությունը ՀՀ-ում սկսել է 1992 թվականին և գործում է համաձայն ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրված թիվ 72 լիցենզիայի: 2000թ. ապրիլին բանկի բաժնետոմսերը ձեռք բերվեցին արտասահմանյան ընկերությունների կողմից, որոնք հետագայում ընդգրկվեցին Մակարիոս խմբում: 2007թ.-ին Բանկի 100 % բաժնետոմսերը ձեռք բերվեցին «Բիբլոս Բանկ Էս.Էյ.Էլ»-ի կողմից: Վերջինս հանդիսանում է Լիբանանյան խոշորագույն բանկերից մեկը, որը գործում է մի շարք երկրներում, ինչպիսիք են Ֆրանսիա, Բելգիա, Անգլիա, Սիրիա, Իրաք, Կիպրոս, Սուդան և այլն: 2008թ.-ին «Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ-ի կանոնադրական հիմնադրամում Զարգացման ևՎերակառուցման Եվրոպական Բանկը («ԶՎԵԲ») և ՕՊԵԿ-ի Միջազգային Զարգացման Հիմնադրամը («ՕՄԶՀ») ձեռք են բերել մասնակցություն հետեվյալ կերպ. «ԶՎԵԲ»` 25% + 1 բաժնետոմս, իսկ«ՕՄԶՀ»` 10%-ը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |