«Ազատ դեմոկրատները» բացատրել են համագումարի տեղափոխումը մարտի 11-ից 16-ը բացառապես տեխնիկական պատճառներով 5 մարտի 2012 - 17:57 AMT PanARMENIAN.Net - «Ազատ դեմոկրատներ» ընդդիմադիր կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը PanARMENIAN.Net ին թղթակցին հաստատել է, որ կուսակցության համագումարը մարտի 11-ից տեղափոխվել է մարտի 16: Միաժամանակ նա բացատրել է տեղափոխման պատճառը բացառապես տեխնիկական պատճառներով, հերքելով այն ենթադրությունները, որ դա կապված է «Ժառանգություն» կուսակցության հետ միության վերաբերյալ տարաձայնությունների հետ: Ինչ վերաբերվում է այն հարցին, թե ինչու են «Ժառանգության» ներկայացուցիչները հերքել տեղեկատվությունն այն մասին, որ երկու կուսակցությունների միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել գալիք ընտրություններում միության մասին, ապա Սեդրակյանը նշել է. «Ոչ ոք չի հայտարարել միության մասին, մենք ասել ենք, որ ընթանում են բանակցություններ, և կուսակցություններից ոչ մեկը միանշանակ չի հայտարարել, որ արդեն կնքվել է միություն»: Այն հիշեցմանը, որ մարտի 2-ին կայացած «Ժառանգության» համագումարում «Ազատ դեմոկրատների» անդամ Արթուր Զուրաբյանը հայտարարել է լրագրողներին, որ երկու կուսակցությունն էլ մասնակցելու են կայանալիք ընտրություններին մեկ միության կազմում և մնացել է միայն ձևակերպել այն, Սեդրակյանը պատասխանել է. «Նա ուղղակի ասել է հնարավոր ելքերից մեկի մասին»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |