Որոշ օգտատերեր զրկվել են «Վ Կոնտակտե» ցանցից![]() 5 մարտի 2012 - 18:04 AMT PanARMENIAN.Net - Ռուսական «Վ Կոնտակտե» սոցիալական ցանցն անհասանելի է որոշ օգտատերերի համար, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Սոցցանցի մամլո ծառայության ներկայացուցիչը հաստատել է խնդրի առկայությունը, սակայն չի կարողացել հստակեցնել, թե ինչի հետ է այն կապված: Կայքի աշխատանքը, ըստ Host-tracker մոնիտորինգի համակարգի, դժվարացել է Մոսկվայում ու ԱՄՆ որոշ քաղաքներում: «Վ Կոնտակտե» սոցցանցում խնդիրների մասին են հայտնում նաև Twitter-ի որոշ օգտատերեր: Շատերը նրանցից գրում են, որ ռեսուրսը կամ անհասանելի է, կամ դանդաղ է աշխատում: «Վ Կոնտակտե» ցանցի ամենօրյա լսարանը հասնում է 33 միլիոնի: Ռեսուրսում գրանցված է շուրջ 100 մլն աքաունթ: Հայաստանում ցանցն ունի մոտ 322 000 օգտատեր: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |