Գոհար Իսկանդարյան. Պատերազմն Իրանում կարող է քաոսի հանգեցնել 5 մարտի 2012 - 18:10 AMT PanARMENIAN.Net - Պատերազմն Իրանում կարող է ձնե գնդի էֆեկտ ունենալ և բռնության բռնկում առաջացնել Մերձավոր Արևելքում, ամեն տեղ քաոս կտիրի և ԱՄՆ-ն դա հիանալի հասկանում է, Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է պատմական գիտությունների թեկնածու, իրանագետ Գոհար Իսկանդարյանը: Ըստ նրա, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հասկանում է դա և զիջումների է գնում և հատկապես դրա հետ են կապված նրա վերջին հայտարարությունները, որտեղ նա նշում է, որ ԱՄՆ-ն դեմ չէ, որ Իրանը ուրան հարստացնի բժշկական նպատակների համար և այլ ճյուղերում կիրառման համար, սակայն դեմ է միջուկային զենքի մշակմանն ու եթե Իրանը հատի այդ սահմանը, ապա ԱՄՆ-ն հարված կհասցնի: Նա հավելել է, որ այսօր հանդիպում է տեղի ունենալու ԱՄՆ նախագահի ու Իսրայելի վարչապետի միջև, որտեղ նույնպես կքննարկվի Իրանի դեմ պատժամիջոցների խստացման հարցը: «Հիշեցնենք, որ Իսրայելը դեմ է, որ Իրանը ուրան հարստացնի և առավել ևս միջուկային զենք ունենա»,-ասել է իրանագետը: Ավելի վաղ մի շարք արևմտյան երկրներ պատժամիջոցներ են սահմանել Իրանի դեմ: Միակողմանի պատժամիջոցներ են սահմանել ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան ու Կանադան: ԵՄ-ն հավանություն է տվել Իրանի դեմ պատժամիջոցներին: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |