ԱՄՆ բանկերը դիմել են ԴՊՀ-ին՝ սթրես-թեստերի ցուցանիշների հրապարակումները սահամանափակելու նպատակով![]() 5 մարտի 2012 - 19:28 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ խոշորագույն բանկերը խնդրում են Դաշնային պահեստային համակարգի (ԴՊՀ) ղեկավարությանը սահմանափակել սթրես-թեստերի ցուցանիշների հրապարակումները, որոնք անցկացվել են հունվարին: Բանկերը նշում են, որ լիովին բացահայտումը կարող է հանգեցնել բացասական հետևանքների, գրում է The Wall Street Journal-ը: 2 ամիս առաջ 19 խոշորագույն ֆինանսական կազմակերպություններ ԴՊՀ-ին ներկայացրել են տվյալներ, որոնք ցուցադրում են համաշխարհային տնտեսությունում լուրջ շոկերին դիմակայելու կարողությունը: Այդ սթրես-թեստերի արդյունքները հայտնի կլինեն այս շաբաթ: «Ավելի մանրամասն տվյալների հրապարակումը կարող է հանգեցնել զգալի ռիսկի ֆինանսական կազմակերպությունների և ֆոնդային շուկայի համար»,- նշվում է նամակում: Իշխանություններն առայժմ ցույց չեն տալիս, որ պատրաստ են լսել բանկերի խնդրանքը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |