Էդուարդ Շարմազանով. ՌԴ ընտրություններն անցան շատ բարձր մակարդակով և միջազգային չափանիշներին համապատասխան![]() 5 մարտի 2012 - 19:30 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, որը որպես միջազգային դիտորդ հետևում էր Ռուսաստանի նախագահական ընտրություններին, շատ բարձր է գնահատել անցած ընտրությունները: Նա հաղորդել է, որ ընտրությունների օրը եղել է Սանկտ Պետերբուրգում և Վիբորգում, որտեղ այցելել է 20 ընտրատեղամասեր և ոչ մի խախտում չի արձանագրել: «Ես հանդիպել եմ բոլոր թեկնածուների ներկայացուցիչների և դիտորդների հետ, և կարող եմ ասել, որ ոչ մի կողմից բողոք չի եղել»,- ասել է նա PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում: «Կարող ենք արձանագրել, որ մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանն անցկացրել է միջազգային չափանիշներին և ռուսական օրենսդրությանը համապատասխան ընտրություններ»,- ասել է նա: Շարմազանովը նաև կարևորել է այն, որ բոլոր թեկնածուները շնորհավորել են Վլադիմիր Պուտինին հաղթանակի կապակցությամբ, բացի Գենադի Զյուգանովից: «Դա նշանակում է, որ Ռուսաստանն առաջ է ընթանում»,- ասել է նա: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |