Ռուսաստան-ՆԱՏՕ գագաթաժողովը Չիկագոյում մայիսին կարող է տեղի չունենալ ՀՀՊ պատճառով![]() 5 մարտի 2012 - 19:35 AMT PanARMENIAN.Net - Հյուսիսատլանտյան դաշինքի կարծիքով` չի բացառվում, որ Ռուսաստան-ՆԱՏՕ գագաթաժողովը Չիկագոյում մայիսին կարող է տեղի չունենալ ՀՀՊ վերաբերյալ տարաձայնությունների պատճառով: Այդ մասին այսօր հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսսենը, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: «Դեռևս վաղ է խոսել Չիկագոյում գագաթաժողովի անցկացման մասին: Մենք դեռ պետք է հանդիպումներ անցկացնենք ռուսական կողմի հետ հակահրթիռային պաշտպանության թեմայի քննարկման համար»,- ասել է նա: Ֆոգ Ռասմուսսենի խոսքով` եթե Չիկագոյում գերագույն մակարդակով հանդիպում անցկացնել չհաջողվի, ապա «դա բոլորովին չի նշանակում Ռուսաստանի հետ երկխոսության ավարտ»: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |