Մեծ Բրիտանիայի վարչապետը Պուտինի հետ կքննարկի իրադրությունը Սիրիայում

Մեծ Բրիտանիայի վարչապետը Պուտինի հետ կքննարկի իրադրությունը Սիրիայում

PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը խոստացել է Ռուսաստանի նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել իրադրությունը Սիրիայում և այդ երկրում միջազգային ուժերի գործողությունների վերաբերյալ ՄԱԿ-ի բանաձևի ընդունման հարցը:

«Մենք յուրաքանչյուր հնարավորության դեպքում բարձրացնում ենք այդ հարցը: Այսօր ես հեռախոսազրույց կունենամ Վլադիմիր Պուտինի հետ և մտադիր եմ նրա հետ քննարկել Սիրիայի, այդ երկրում հումանիտար առաքելության վերաբերյալ ՄԱԿ-ի միասնական բանաձևի ընդունման կարևորությունը, որը կդադարեցներ այնտեղ շարունակվող սարսափազդու սպանությունները»,- ասել է նա երկուշաբթի օրը` ելույթ ունենալով խորհրդարանում, գրում է ՌԻԱ Նովոստին:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---