Հայաստանի նախագահ. Հայ ժողովուրդը բարձր է գնահատում Բելգիայի ջանքերը Ցեղասպանության միջազգային ճանաչման գործում 5 մարտի 2012 - 21:49 AMT PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Բրյուսելում հանդիպում է ունեցել Բելգիայի Սենատի նախագահ Սաբին դե Բեթյունի և Սենատի ու Ներկայացուցիչների պալատի պատգամավորների հետ: ‘ Հանդիպմանը Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է ընդլայնելու և խորացնելու բազմաբնույթ կապերը Բելգիայի հետ, որը, Նախագահի խոսքով, իր զարգացած տնտեսությամբ կարող է Հայաստանի համար լավ օրինակ հանդիսանալ բարեփոխումների իրականացման ճանապարհին: Ըստ Հանրապետության ղեկավարի, Հայաստանը և Բելգիան չափերով համադրելի երկրներ են, և Հայաստանում Բելգիան մշտապես ընկալվել է որպես ուսանելի զարգացման մոդել։ ՀՀ նախագահը և Բելգիայի Սենատի նախագահը կարևորել են երկու երկրների օրենսդիր մարմինների միջև փոխգործակցությունն ու հետևողական երկխոսությունը: Զրուցակիցներն ընդգծել են 2000թ. սկզբից երկու խորհրդարաններում ձևավորված հայ-բելգիական բարեկամության պատգամա¬վորական խմբերի գործունեության ակտիվացման անհրաժեշտությունը, որը, նրանց համոզմամբ, լավա¬գույնս կծառայի հայ-բելգիական բարեկամության խորացմանը, ինչպես նաև եվրոպական ընտանիքին Հայաստանի առավել մերձեցմանը: ՀՀ նախագահը շնորհակալություն է հայտնել Բելգիայի խորհրդարանականներին և հանդիպման պատեհ առիթից օգտվելով, մեկ անգամ ևս ընդգծել այն խոշոր նպաստը, որ բերեց միջազգային հանրությանը Բելգիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը: Նախագահն ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում այդ ուղղությամբ Բելգիայի գործադրած ջանքե¬րը: Սերժ Սարգսյանը Բրյուսելում ավելի ուշ հանդիպում կունենա նաև Բելգիայի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Ուշագրավ Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ «Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է Նշվել է, որ 15 անձի նկատմամբ հետաքննությունն ավարտվել է։ «Դեռևս վաղ է այդ մասին խոսելը»,–ասել է նա | Բաղանիսում, Բերքաբերում, Կիրանցում և Ոսկեպարում անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում կտրվի 5 մլն դրամ Շահառուների նոր շրջանակին վերաբերող փոփոխություններն ուժի մեջ կմտնեն օգոստոսի 1-ից Ուսուցիչների կամավոր ատեստավորումն այսուհետ նախատեսվում է իրականացնել էլեկտրոնային եղանակով Վարչապետն ընդգծել է երեխայի համար դպրոցում որակյալ կրթություն ստանալու հնարավորության ստեղծելու կարևորությունը Միրզոյանը՝ ռուս-ուկրաինական հակամարտության մասին․ ՀՀ-ն աջակցում է երկրների տարածքային ամբողջականությանը «Մենք ինքներս առերեսվել ենք նույն ավերածությանը մեր տարածաշրջանում»,–ասել է նա Փաշինյան․ Freedom House–ի զեկույցները կարևոր ազդակ են ՀՀ կառավարության համար Վարչապետն ընդունել է Freedom House Եվրոպայի և Եվրասիայի ծրագրերի տնօրենին |