ԵԱ-ում Աննա Հայրապետյանը հաղթանակ է տարել թուրք շախմատիստուհի Նիսա Շահինի հանդեպ

ԵԱ-ում Աննա Հայրապետյանը հաղթանակ է տարել թուրք շախմատիստուհի Նիսա Շահինի հանդեպ

PanARMENIAN.Net - Գազիանթեփում (Թուրքիա) շախմատի Եվրոպայի կանանց առաջնության 4-րդ տուրում հայ շախմատիստուհի Աննա Հայրապետյանը հաղթանակ է տարել Նիսա Շահինի (Թուրքիա) հանդեպ:

Էլինա Դանիելյանը սև ֆիգուրներով ոչ ոքի է խաղացել Բեթուլ Յիլդիզի (Թուրքիա) հետ: Հայաստանի մյուս ներկայացուցիչներ Լիլիթ Մկրտչյանն ու Մարիա Կուրսովան միմյանց հետ կիսել են միավորները: Լիլիթ Գալոյանը պարտություն է կրել Մոնիկա Սեփսից (Շվեյցարիա):

Մրցաշարը կանցկացվի շվեյցարական համակարգով` 11 տուրով, ժամանակի վերահսկողությունը` 90+30 և յուրաքանչյուր քայլի համար 30 վայրկյան: Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 100 հազար եվրո: Առաջնությունը կավարտվի մարտի 14-ին, մարտի 8-ին շախմատիստուհիները հանգստանում են:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---