Թուրքիան որոշել է ուժի մեջ թողնել Ֆրանսիայի դեմ սահմանված պատժամիջոցները Ցեղասպանության մասին օրինագծի պատճառով 6 մարտի 2012 - 11:06 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան որոշել է ուժի մեջ թողնել Ֆրանսիայի դեմ սահմանված պատժամիջոցները որոնք ընդունվեցին Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումից հետո, հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առինչը, հայտնում է Today's Zaman-ը: Ըստ նրա, այս օրենքը քննարկվել է կառավարության նիստում, Առինչը ողջունել է նախորդ շաբաթ Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի ընդունած որոշումը, որտեղ ասվում է, որ օրենքը ոչ սահմանադրական է և խախտում է խոսքի ազատությունը: Ըստ փոխվարչապետի, նիստում Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ Ֆրանսիայի դեմ սահմանված պատժամիջոցները պետք է ուժի մեջ մնան: Փետրվարի 28-ին Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը Հայոց ցեղասպանության համար քրեական պատասխանատվություն սահմանող օրինագիծը ճանաչել է ոչ սահմանադրական: Դա հիմնավորվում է նարնով, որ օրենքը հակասում է «Ֆրանսիայի սահմանադրության 33 հոդվածին և խոսքի ազատությանը»: Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների,այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Ընդհանուր առմամաբ քվեարկել են 213 սենատորներ, որոնցից 127-ը «կողմ», 86-ը «դեմ»: Օրինագիծը մերժման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Պապիկյանը մեկնել է Բուլղարիա Այցն աշխատանքային է Բագրատ սրբազան․ Կմեկնենք Վարդենիս, իսկ հունիսի 9–ին մեծ հանրահավաք կլինի Հանրապետության հրապարակում Նա նաև ասել է, որ մանրամասներ հայտնելը վաղաժամ է ԱԳՆ. ՀՀ–ն պատասխանել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Բաքվի վերջին առաջարկներին Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարը Պապոյան. ՌԴ դեմ ԵՄ պատժամիջոցները բացասաբար են ազդում ՀՀ տնտեսության վրա Օրինակ` խոսքը պղնձի հանքաքարի կամ ալյումինե փայլաթիթեղի արտահանման մասին է |