ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՆԵՐՔԻՆ ԳՆԵՐՈՎ ԶԵՆՔ ՈՒ ՄԱՐՏԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱ ԿՎԱՃԱՌԻ ՀԱՊԿ ԵՐԿՐՆԵՐԻՆ

PanARMENIAN.Net - Ռուսաստանը պատրաստ է ներքին գներով զենք եւ ռազմական տեխնիկա վաճառել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրներին: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Փրայմ-ՏԱՍՍ» գործակալությունը, հայտարարել է այսօր ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Վլադիմիր Ռուշայլոն` Ղազախստանի պաշտպանության նախարար Մուխտար Ալթինբաեւի հետ հանդիպման ժամանակ: «Ռուսաստանի նախագահի հանձնանարարությամբ ուսումնասիրվում են ՀԱՊԿ գծով մեր դաշնակիցներին` Հայաստանին, Բելառուսին, Ղազախստանին, Կիրգիզիային եւ Տաջիկստանին Ռուսաստանի ներքին գներով զենք եւ ռազմական տեխնիկա մատակարարելու հնարավորությունները», - ասել է նա:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---