«Եվրատեսիլ 2012». Լուսիա Մունի երգն արդեն հասանելի է համացանցում (Վիդեո) 6 մարտի 2012 - 13:40 AMT PanARMENIAN.Net - Համացանցում հայտնվել է Լուսիա Մունի (Լուսինե Բաբայանց) «Եվրատեսիլ 2012» երգի մրցույթի հայաստանյան նախընտրական փուլին ներկայացված երգը: Այն կոչվում է Delicious Feeling (քաղցր զգացում) կամ Call It Insane (Կոչիր այն խենթություն): Իր երգում Լուսիան կոչ է անում ապրել խաղաղության և սիրո մեջ: Հանրային հեռուստաընկերությունն, այս տարի, մրցույթում Հայաստանի ներկայացուցչին ընտրելու է հատուկ հանձնաժողովի միջոցով: Լուսիա Մունը ծնվել է Բաքվում և ղարաբաղա-ադրբեջանական կոնֆլիկտի ժամանակ ընտանիքի հետ ստիպված է եղել լքել ծննդավայրը և վերաբնակվել ԱՄՆ-ում: Հիշեցնենք, որ հայ էստրադային երգիչները բոյկոտում են մրցույթը, և չեն ցանկանում գնալ Բաքու: Փոխարենը մի քանի օտարազգիներ ցանկանում են ներկայացնել Հայաստանն այդ մրցույթում: Ադրբեջանական Էլլա և Նիկկի դուետը 2011թ-ի մայիսի 15-ին դարձավ Եվրատեսիլի հաղթող: Երկրորդ տեղը գրավեց իտալացի մասնակից Ռաֆայել Գուալազզին Madness Of Love երգով, իսկ երրորդ տեղում է Էրիկ Սաադը Շվեդիայից Popular երգով: Մայիսի 10-ին Դյուսելդորֆում կայացավ «Եվրատեսիլ 2011» մրցույթի առաջին կիսաեզրափակիչը: Էմմին հանդես եկավ 4-րդ համարի տակ և մրցույթում ներկայացրեց «Boom-Boom» երգը և չանցավ եզրափակիչ փուլ: Հայաստանը մի քանի ամիս որոշում էր, մասնակցե՞լ Բաքվում կայանալիք մրցույթին, թե ոչ: Հանրային հեռուստաընկերությունը Բաքվից և Եվրոպական հեռարձակողների միությունից (EBU) անվտանգության լուրջ երաշխիքներ էր պահանջում: Հունվարի 17-ին EBU-ն մրցույթի պաշտոնական կայքում տեղադրեց մրցույթի մասնակից երկրների ցանկը, որտեղ նշված է նաև Հայաստանի անունը: Հայաստանի պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը Հայաստանը Եվրոպական հեռարձակողների միության լիիրավ անդամ է և Բաքվում կայանալիք մրցույթին մասնակցելը դրա ապացույցն է: «Եվրատեսիլ 2012»-ի կիսաեզրափակիչ փուլերը կայանալու են մայիսի 22-ին և 24-ին, եզրափակիչը` մայիսի 26-ին: Հայաստանը ելույթ է ունենալու երկրորդ կիսաեզրափակիչում`Սերբիայի, Շվեդիայի, Վրաստանի, Նիդեռլանդների, Պորտուգալիայի, Սլովենիայի, Մակեդոնիայի, Էստոնիայի, Բելառուսի, Թուրքիայի, Մալթայի, Սլովակիայի, Խորվաթիայի, Նորվեգիայի, Ուկրաինայի, Հայաստանի, Լիտվայի, Բուլղարիայի, Բոսնիա և Հերցեգովինայի հետ: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |