Գամբիայի ֆուտբոլի հավաքականը կարող է զրկվել բոլոր միջազգային մրցաշարերին մասնակցելուց

PanARMENIAN.Net - ՖԻՖԱ-ն նախազգուշացրել է Գամբիային, որ նրա նկատմամբ կարող են կիարռվել խիստ պատժամիջոցներ նրա համար, որ Աֆրիկայի գավաթից հետո, երկրի ղեկավարությունն ամբողջովին ցրել է տեղական ֆուտբոլային ասոցիացիան:

ՖԻՖԱ-ն խնդրել է հաշվետվություններ ներկայացնել աշխատանքից հեռացված պաշտոնյաների գործերի մասին: Անհրաժեշտության դեպքում ՖԻՖԱ-ն կհավաքի արտակարգ կոմիտե` Զեպ Բլատտերի գլխավորությամբ, հայտնում է sport-express.ru-ն:

Համաշխարհային ֆուտբոլի ղեկավարը կարող է զրկել Գամբիայի հավաքականին բոլոր միջազգային մրցաշարերին մասնակցելու իրավունքից, քանի որ ֆուտբոլային գործերին խառնվել է աֆրիկյան պետության կառավարությունը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---