Ավստրալիան շարունակում է ջրի տակ ընկղմվել

Ավստրալիան շարունակում է ջրի տակ ընկղմվել

PanARMENIAN.Net - Հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղները շարունակում են տարածվել Ավստարալիայի արևելյան շրջաններում: Երեքշաբթի 13 հազար մարդ է տարհանվել 3 նահանգներում` Նոր հարավային Ուելսից, Քվինսլենդից և Վիկտորիայից:

Տարերքը սպառնում է Սիդնեյից 450կմ հարավ-արևմուտքում տեղակայված Ուոգա-Ուոգա քաղաքին: Քաղաքի 60 հազար բնակչությունից 8 հազարը ստիպված էին լքել իրենց տները: Տարհանման աշխատանքներում ներգրավված է բանակը:

Օդերևութաբանների տվյալներով, հորդառատ անձրևները Նոր հարավային Ուելսում աստիճանաբար դադարում են: Սակայն գետերի մակարդակը բարձրանալու է և հեղեների վտանգը բազմաթիվ շրջաններում դեռ պահպանվում է, հայտնում է Euronews-ը:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---