Սևակ Սարուխանյան. Պատերազմն Իրանում վատ կանդրադառնա Հայաստանի տնտեսության վրա![]() 6 մարտի 2012 - 17:21 AMT PanARMENIAN.Net - Եթե ԱՄՆ հարվածի Իրանին, ապա Իրաքում նոր քաղաքացիական պատերազմ կբռնկվի, Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է իրանագետ Սևակ Սարուխանյանը: Ըստ իրանագետի, պատերազմը Իրանում կհանգեցնի Իրաքում ԱՄՆ քաղաքական գործունեության կործանմանը: Ավելին, ըստ իրանագետի, հարվածից անմիջապես հետո, Թեհրանը կդիմի «Հեզբոլլահի» գրոհայինների օգնությանը, որոնք գտնվում են Աֆղանստանի տարածքում, որտեղ դեռևս շատ ամերիկյան զորք կա, ինչը ամերիկյան բանակին մեծ վնաս կհասցնի: «Տվյալ պահին ԱՄՆ համար շահեկան չէ պատերազմել Իրանի դեմ, իսկ Իսրայելին աջակցելն, ընդամենը Վաշինգտոնի խաղն է, որով նա ցանկանում է մեծացնել ճնշումը Թեհրանի վրա»,-հայտարարել է Սարուխանյանը: Նա նաև ընդգծել է, որ ցանկացած դեպքում Հայաստանը պետք է աջակցի ԻԻՀ, քանի որ վերջին 20 տարիների ընթացքում Իրանը դեմ հանդես չի եկել Հայաստանին և բարեկամական հարաբերություններ են հաստատվել: «Եթե Իրանում պատերազմ սկսվի, Հյասատանի բաց սահմաններից մեկը կփակվի, ինչը, փաստորեն, կհանգեցնի նրան, որ կհայտնվենք նույն իրավիճակում, ինչ 1991թ` կսառեցվեն բազմաթիվ նախագծեր, մասնավորապես` Արաքս գետի վրա ՀԷԿ-ի կառուցումը»,-հայտարարել է փորձագետը: Սարուխանյանի կարծիքով, լուրջ հարված կհասցվի Իրանի տնտեսական և սոցիալական ոլորտներին, ինչը, բնականաբար, իր բացասական ազդեցությունը կթողնի Հայաստանի տնտեսության վրա: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |