Կուսակցությունների համար հեռուստաքարոզչության 1 րոպեն կարժենա մինչև 120 000 դրամ

Կուսակցությունների համար հեռուստաքարոզչության 1 րոպեն կարժենա մինչև 120 000 դրամ

PanARMENIAN.Net - Նախընտրական քարոզչության համար հեռուստաընկերությունների կողմից 1 րոպեի համար սահմանված գինը բավական նվազել է։ Այսպես է կարծում Հանրային հեռուստառադիոխորհրդի անդամ Ստեփան Զաքարյանը։ Նա իր կարծիքը հայտնեց այսօր կայացած «Տեղեկատվական տեխնոլոգիաներիների կիրառմամբ նախընտրական քարոզչության կազմակերպում» թեմայով քննարկում-ասուլիսի ժամանակ։ Քննարկման մասնակիցներն անդրադարձան հեռուստաընկերությունների նախընտրական քարոզչության համար սահմանված րոպեներիn։

Ստեփան Զաքարյանի խոսքով, հանրային հեռուստատեսությամբ բոլոր քաղաքական ուժերին տրվելու է 60 րոպե անվճար և 120 րոպե վճարովի ժամանակ։ Ըստ նրա, նշված րոպեները սահմանափակում չեն կարող լինել։ «Այս տարի պետք է նշել, որ 1 րոպեի արժեքը բավական ցածր է ՝ միջինից ցածր։ Միայն հանրային հեռուստաընկերությամբ 80 000 դրամ է»,-նշեց նա։

Հեռուստառադիոյի հանձնաժողովի անդամ Հարություն Հարությունյանը ներկայացրեց հեռուստաընկերությունների սահմանած գները նախընտրական քարոզչության համար։ Ըստ ՀՀ օրենքի 1 րոպեի արժեքը չպետք է գերազանցի վերջին 6 ամսվա ընթացքում հեռուստաընկերության առևտրային գովազդի միջին արժեքը։

«Ամենաթանկը «Շանթ» հեռուստաընկերության սահմանած արժեքն է՝ 1 րոպեսն 120 000 դրամ։ Մնացածը հետևյալն են՝ «Արմենիա» ՝ րոպեն 110 000 դրամ, Հանրային՝ 80 000 դրամ։ «Երկիր Մեդիա»՝ 30 000դրամ։ «ԱրմՆյուս»՝ 18 000 դրամ, «Ա-Թի-Վի»՝ 24 000 դրամ»,-նշեց նա։

Բացի հեռուստաընկերություններից իրենց գներն են սահմանել ռադիոընկերությունները, որոնք բավական մատչելի են՝ համեմատած հեռուստաընկերությունների սահմանած գների հետ։ Հանրային ռադիոն 1 րոպեն սահմանել է 3600 դրամ, Ռադիո Հայը՝ 3300 դրամ, FM 105.5՝-ը 2700 դրամ, FM 107-ը՝ կրկին 2700 դրամ և Շանթ Ռադիոն՝ 1200 դրամ։

 Ուշագրավ
---