«Վեցնյակն» առաջարկել է Իրանին վերսկսել բանակցությունները միջուկային ծրագրի վերաբերյալ

«Վեցնյակն» առաջարկել է Իրանին վերսկսել բանակցությունները միջուկային ծրագրի վերաբերյալ

PanARMENIAN.Net - ԵՄ դիվանագիտության գծով ղեկավար Քեթրին Էշթոնը միջազգային միջնորդների «վեցնյակի» անունից առաջարկել է Իրանին վերսկսել բանակցությունները իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ, երեքշաբթի հայտնում է Էշթոնի մամուլի ծառայությունը:

«Ներկայումս պետք է համաձայնեցվի բանակցությունների տեղն ու ժամանակը»,-ասվում է մամուլի հաղորդագրությունում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

ՄԱԳԱՏԷ-ում արևմտյան երկրները կասկածում են իրանական միջուկային ծրագրի խաղաղ բնույթին: ՄԱԿ-ի ԱԽ Իրանի վերաբերյալ 4 բանաձև է ընդունել:

ՄԱԳԱՏԷ-ն հրապարակել է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ վերջին զեկույցը փետրվարի վերջին: «Ռոյթերս» գործակալությունը, հղելով այդ զեկույցը, հայտնում է , որ Իրանը վերջին տարում երկու անգամ ավելացրել է ուրանի հարստացումը, ինչը կարող է օգտագործվել միջուկային զենքի ստեղծման համար:

Իրանի և «վեցնյակի» միջև բանակցությունների վերջին էտապը տեղի է ունեցել 2011թ հունվարին Անկարայում և անարդյունք է ավարտվել:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---