ՀՌԱՀ-ը մշակել է նախընտրական քարոզչության ընթացքում հեռուստառադիոընկերությունների մոնիտորինգի նախագիծ 6 մարտի 2012 - 17:47 AMT PanARMENIAN.Net - Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը մշակել է մշդադիտարկման (մոնիտորինգի) նախագիծ, որում խիստ պայմաններ են ներկայացված հեռուստատեսությունների՝ նախընտրական քարոզարշավը հավասարաչափ և անկողմնակալ լուսանաբանելու համար։ Այս մասին ասաց ՀՌԱՀ անդամ Հարություն Հարությունյանը «Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ նախընտրական քարոզչության կազմակերպում» թեմայով քննարկման ժամանակ։ «Այս նախագիծն ուղարկվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Բացի դրանից այն քննարկվելու է Եվրամիության հանձնաժողովի հետ, ապա կյանքի է կոչվելու»,-նշեց նա։ Ըստ Հարություն Հարությունյանի, կարևոր է, որ հեռուստատեսություններով ընթացող ցանկացած քաղաքական կողմերի բանավեճերն ընթանան մոնիտորինգի պահանջների շրջանակում։ «Պետք է հրավիրվեն բոլոր քաղաքական ուժերը։ Եթե չեն գա, դա արդեն իրենց գործն է։ Պետք է հեռուստաընկերությունները հավասար իրավունքներ ստեղծեն բոլոր քաղաքական ուժերի համար։ Մնում է TV-ները պահպանեն «խաղի» կանոնները»,- ասաց նա և հավելեց, որ ՀՌԱՀ-ի կողմից մոնիտորինգն իրականացվելու է 24 ժամ։ ՀՌԱՀ-ը մոնիտորինգը սկսելու է նախընտրական քարոզչության մեկնարկի օրից։ ՀՌԱՀ ներկայացուցչի խոսքով, Երևանի մամուլի ակումբը նույնպես իրականացնում է մոնիտորինգ, որն արդեն մեկնարկել ՝ մարտի 1-ից։ «Քանի որ առնվազն երկու կառույցն մոնիտորինգ է անելու, ապա հնարավոր չէ, որ արդյունքները շատ ակնհայտ տարբերություններ կրեն»,- հավելեց նա։ Մարտի 14-ին կամ 15-ին ՀՌԱՀ-ի մշակած մոնիտորինգի նախագիծը հասանելի կլինի կառույցի կայքում։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |