Ռուսական ընդդիմությունը նոր հանրահավաքների կոչ է անում

Ռուսական ընդդիմությունը նոր հանրահավաքների կոչ է անում

PanARMENIAN.Net - Մոսկվայում և Պետերբուրգում հարյուրավոր մարդկանց ձերբակալություններից հետո, ռուսական չհամակարգված ընդդիմությունը կոչ է անում մարտի 10 նոր բողոքի ակցիա կազմակերպել:

Երեքշաբթի գիշերը բոլոր ձերբակալվածներն ազատ են արձակվել ոստիկանական բաժանմունքներից; Այս մասին երեքշաբթի հայտնել են ՆԳՆ մայրաքաղաքայի վարչության մամուլի ծառայությունից:

Մոսկովյան իշխանությունների կողմից արտոնված ակցիային Պուշկինսկայա հրապարակում հավաքվել էր մոտ 14 հազար մարդ: Ոստիկանությունը ուժ է կիրառել այն բանից հետո, երբ ակցիայի մասնակիցները հրաժարվել են ցրվել: Մոտ 250 ցուցարար է ձերբակալվել: Պետերբորգում ձերբակալվածների թիվը 300 է:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---