Կայացել է բազկամարտի բաց առաջնություն՝ նվիրված ՀՀ զինված ուժերի կազմավորման 20-ամյակին

Կայացել է բազկամարտի բաց առաջնություն՝ նվիրված ՀՀ զինված ուժերի կազմավորման 20-ամյակին

PanARMENIAN.Net - Մարտի 6-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և ՀՊՃՀ Երիտասարդ համալսարանականների կենտրոնը կազմակերպել էին բազկամարտի բաց առաջնություն՝ նվիրված ՀՀ զինված ուժերի կազմավորման 20-ամյակին։ Առաջնությանը մասնակցում էին հանրապետության պետական և ոչ պետական բուհերի ավելի քան 120 ուսանողներ։

Առաջնության բացարձակ չեմպիոնի կոչմանն արժանացավ Հրազդանի հումանիտար ինստիտուտի ուսանող, 65-70 կգ քաշային կարգում հանդես եկող 19-ամյա Էմիլ Ամիրշատյանը։

Բաց առաջնության հաղթողները հետագայում հնարավորություն կունենան մասնակցելու ՀՀ բազկամարտի առաջնությանը, ինչպես նաև՝ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից կազմակերպվող համաբանակային սպարտակիադայի բազկամարտի միջբուհական առաջնությանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---