Ազատ ոճի ըմբիշ Դավիթ Սաֆարյանը ԵԱ քառորդ եզրափակչում կհանդիպի ադրբեջանցի Էմին Ազիզովի հետ

Ազատ ոճի ըմբիշ Դավիթ Սաֆարյանը ԵԱ քառորդ եզրափակչում կհանդիպի ադրբեջանցի Էմին Ազիզովի հետ

PanARMENIAN.Net - Ազատ ոճի ըմբիշ Դավիթ Սաֆարյանը Բելգրադում ընթացող Եվրոպայի առաջնությունում մեկնարկել է հաղթանակով: Նա 1/8 եզրափակչի երկու մրցափուլում 3:0 և 4:0 հաշվով հաղթել է Գեորգ Մարչալին (Ավստրիա):

Քառորդ եզրափակչում նա կհանդիպի ադրբեջանցի Էմին Ազիզովի հետ:

Հայաստանի երկրորդ ներկայացուցիչ Անդրանիկ Գալստյանը (96 կգ ք/կ) 3:5 հաշվով զիջեց Թամաս Ֆոդորին (Հունգարիա):

Առաջնությանը մասնակցում են նաև Միհրան Ջաբուրյանը (55կգ ք/կ ), Արթուր Առաքելյանը (60կգ ք/կ), Մուսա Մուրտազալիևը (74կգ ք/կ), Հաջիմուրադ Նուրմագոմետովը (84կգ ք/կ) և Ռուսլան Բասիևը (120կգ ք/կ):

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---