Anonymous-ը սպառնում է AIPAC-ին

Anonymous-ը սպառնում է AIPAC-ին

PanARMENIAN.Net -

Anonymous հաքերների միջազգային խումբը տարածել է տեսագրություն, որում խոստացել է, որ «AIPAC-ը (հանրային կապերի ամերիկաիսրայելական հանձնաժողով) կվճարի իր հանցագործությունների համար»:

Anonymous-ը հաքերների ազատ կազմակերպված խումբ է, որն արդեն անցած ամիս նման տեսագրություններ հրապարակել է YouTube-ում՝ խոստանալով «խաչակրաց արշավանք սկսել Իսրայելի դեմ», որին հաքերները մեղադրում են «մարդկայնության դեմ հանցագործություն» կատարելու մեջ:

«AIPAC-ը հիմա մեր թշնամին է: Մենք կոչ ենք անում գրավել AIPAC-ը և ոչնչացնել նրանց կայքերը, մենք կստիպենք նրանց վճարել իրենց հանցագործությունների համար»,- ասվում է տեսագրությունում:

 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---