Կալանավորվել է «Գապբնակշին» ՍՊ ընկերության տնօրեն Գ. Պապոյանը

PanARMENIAN.Net - ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակում կալանավորվել է «Գապբնակշին» ՍՊ ընկերության տնօրեն Գ. Պապոյանը, ով մեղադրվում է խաբեությամբ, բնակիչների վստահությունը չարաշահելու եղանակով առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեջ: Ինչպես հայտնում են ՀՀ հատուկ քննչական ծառայությունից, նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն՝ Գ. Պապոյանը, կառուցվող բազմաբնակարան շենքերում բնակարաններ վաճառելու պատրվակով բազմաթիվ քաղաքացիների վստահությունը չարաշահելով, 2004-2011թթ. ընթացքում նրանց հետ կնքել է անշարժ գույքի նախնական առքուվաճառքի պայմանագրեր, դրանց հիման վրա գանձել ընդհանուր առմամբ 407. 413 000 դրամ առանձնապես խոշոր չափերի գումար և հափշտակել:

Գ. Պապոյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում կայացվել էր 2012թ. փետրվարի 6-ին, և նրա նկատմամբ փետրվարի 7-ից հայտարարվել էր հետախուզում:

Քննչական ծառայության և ոստիկանության համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում 2012թ. մարտի 5-ին Գ. Պապոյանը հայտնաբերվել է և ներկայացվել նախաքննական մարմին:

Մարտի 6-ին նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նույն օրը դատարանի որոշմամբ վերահաստատվել է նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվ³Í կալանքը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---