Միջազգային հանրությունը պետք է գնահատական տա հայերի առնչությամբ Բաքվի հայտարարություններին 6 մարտի 2012 - 20:51 AMT PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-իգլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենի հետ: Հանդիպման ավարտին Հայաստանի նախագահը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ: Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ պարբերական հանդիպումները լավ առիթ են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության բոլոր ոլորտների շուրջ մտքեր փոխանակելու, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներին և մարտահրավերներին վերաբերող հարցեր քննարկելու համար: «Հայաստանն ակտիվ համագործակ¬ցում է ՆԱՏՕ-ի հետ գործընկերության բոլոր բնագավառներում: Այս առումով արձանագրեցինք, որ Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողության ծրագիրը շարունակում է մնալ մեր գործընկե¬րային հարաբերությունների անկյունաքարը: Անցյալ տարվա նոյեմբերին մենք հաստատել ենք այդ ծրագրի երրորդ փուլի մեր անելիքները և ձեռնամուխ եղել նրա նպատակների իրականացմանը»,- ասել է ՀՀ նախագահը: «Մենք գիտակցում ենք, որ արդի սպառնալիքներն ու մարտահրավերները հնարավոր է հաղթահարել միմիայն հավաքական ջանքերի շնորհիվ: Այդ իսկ նպատակով, մենք անցյալ տարվա ամռանը եռապատկեցինք Աֆղանստանում անվտանգության աջակցման միջազգային ուժերի կազմում մասնակցող հայկական զորախմբի թվաքանակը»,- հայտնել է Սերժ Սարգսյանը: Նա նշել է նաև, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանը քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության «կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումները: Ադրբեջանը կտրականապես մերժում է վստահության կառուցման ցանկացած առաջարկ` ուղղված լինի դա թե՛ տարածաշրջանային համագործակցության խթանմանը, թե՛ շփման գծում լարվածության թուլացմանը: Օրինակ, Ադրբեջանը, ցավոք, դեմ է դիպուկահարների հետքաշմանը առաջին գծից, դեմ է միջադեպերի հետաքննությանը: Ավելին, ոչ մի րոպե չեն դադարել Ադրբեջանի կողմից պատերազմի կոչերը: Ադրբեջանի ղեկավարությունը շարունակում է հայերի նկատմամբ ատելության սերմանումը: Ադրբեջանի նախագահը ընդամենը մի քանի օր առաջ հայտարարեց, որ ադրբեջանցիների թիվ մեկ թշնամին աշխարհասփյուռ հայությունն է: Այս հանգամանքը պետք է արժանանա միջազգային հանրության գնահատականին»,- ընդգծել է Սարգսյանը: ՀՀ նախագահն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը համամիտ են, որ հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ միջոցներով և բանակցությունների ճանապարհով` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Վերջում ՀՀ նախագահը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը շարունակելու փոխշահավետ համագործակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքի հետ: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |