Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը և Սելիմի լեռնանցքը շարունակում են փակ մնալ![]() 6 մարտի 2012 - 21:02 AMT PanARMENIAN.Net - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը հայտնում է, որ մարտի 6-ի` ժամը 17.45-ի դրությամբ` միջպետական, հանրապետական ճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում երթևեկելի են: Սաստիկ բուքի և վատ տեսանելիության պատճառով դժվարանցանելի են Աշոցք-Բավրա, Արթիկ-Մարալիկ, Արթիկ-Մանթաշ-Ալագյազ, Ապարան-Ալագյազ ճանապարհահատվածները և Ծաղկաձորի հատվածը: Դեռևս շարունակում են փակ մնալ Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը և Սելիմի լեռնանցքը: Փակ է նաև Քաջարան-Մեղրի ավտոճանապարհը: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել Կապան-Շվանիձոր-Մեղրի ավտոճանապարհով: Կատարվում են մաքրման և մշակման ինտենսիվ աշխատանքներ: Նախարարությունը խորհուրդ է տալիս վարորդներին երթևեկել ձմեռային անվադողերով: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |