Սիրիական անվտանգության ուժերը շարունակում են գնդակոծել ապստամբների հենակետերը![]() 7 մարտի 2012 - 09:39 AMT PanARMENIAN.Net - Սիրիական անվտանգության ուժերը շարունակում են գնդակոծել ապստամբների վերահսկողության տակ գտնվող քաղաքները, հաղորդում են ակտիվիստները: Սիրիայի նախագահ Բաշար Ասադն իր հերթին խոստանում է շարունակել պայքարն «ահաբեկչության» դեմ: Էրաք հարավային քաղաքի վրա, որտեղ գտնվում է Ազատ սիրիական բանակի ռազմակայանը, հարձակման արդյունքում զոհվել է մի տղա և հինգ զինվորներ: Ակտիվիստները հաղորդել են նաև, որ Հոմսում 23 հոգի է զոհվել այն բանից հետո, երբ ապստամբները լքել են Հոմսի Բաբա-Ամր թաղամասը: Այդ միջոցին Նյու Յորքում քննարկվում է Սիրիայի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի նոր բանաձևը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |