ՀԱՅԱՍՏԱՆ ԿԱՅՑԵԼԻ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐԻՆ ԱՌԸՆԹԵՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆԸ

PanARMENIAN.Net - Փետրվարի 15-17-ը Մեծ Բրիտանիայի Միջազգային Զարգացման պետքարտուղարին առընթեր խորհրդարանական Գարեթ Թոմասը կայցելի Հայաստան: Երեւանում նա կհանդիպի ՀՀ ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանի, ինչպես նաեւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Փետրվարի 16-ին Գ.Թոմասը կայցելի Արագածոտնի մարզի Երնջաթափ գյուղի դպրոցը, որի վերանորոգումը եւ աշխատողների վերապատրաստումը կատարվել է բրիտանական կողմի միջոցներով: Այցի արդյունքներով Գ. Թոմասը հայկական կողմի հետ կստորագրի Փոխըմռնման հուշագիր` Բրիտանիայի կողմից տեխնիկական աջակցության վերաբերյալ:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---